Լրահոս

31.08.2012 13:29


Փախուստի դիմած վարորդը ներկայացել է

Փախուստի դիմած վարորդը ներկայացել է
Օգոստոսի 30-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Տուժած կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.00-ին, ճանապարհային ոստիկանություն է ներկայացել 21-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը