Ինչո՞ւ երիկամի ցավի դեպքում հայերը դիմում են բժշկի, իսկ հոգեկան խնդիրների պարագայում՝ ոչ
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական միության պատվավոր անդամ Արմեն Սողոյանը կարծում է, որ Հայաստանում հոգեկան հիվանդների նկատմամբ վերաբերմունքը ակնհայտորեն փոխվել է դեպի լավը։ Հոգեբույժը նման կարծիք է հայտնել այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
–Ճիշտ է, հոգեկան խնդիրներ ունեցողների հանդեպ որոշ վերաբերմունք դեռ կա մեր հասարակության շրջանում, սակայն անցած քսան տարիների հետ համեմատած՝ կան շատ լուրջ դրական փոփոխություններ,–ասել է Սողոյանն ու հավելել, որ հոգեկան բոլոր խնդիրներն էլ լուծելի են։
Բանախոսը լրագրողներին հայտնել է, որ հոգեբուժական ծառայություններից օգտվողների թիվը նախորդ տարիների համեմատ ավելի է մեծացել, սակայն կան մարդիկ, ովքեր դեռ ունեն նախապաշարմունք և չեն ցանկացնում դիմել բժշկի:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ իր հերթին նկատել է, որ հոգեկան խնդիրները բուժելու պարագայում մեր հասարակությունը որոշակի բարդույթ ունի.
–Եթե ցավի ձեր երիկամը, ապա կդիմեք բժշկի, իսկ եթե դուք զգաք, որ հոգեբանական խնդիր ունեք, այսինքն` դուք նախկինի համեմատ տխուր եք դարձել, միայն սևեռվել եք մեկ ուղղության վրա, ապա չեք դիմի հոգեբանի։
Նշենք, որ 2013թ. օգոստոսի 29-31-ը Երևանը կհայտարարվի որպես հոգեբուժական համաշխարհային գիտության նվաճումների ներկայացման և քննարկման կենտրոն:

7or.am