Լրահոս

31.08.2012 11:54


Ախթալայի կրակոցների հեղինակ Բոդոլը փախուստի մեջ է

Ախթալայի կրակոցների հեղինակ Բոդոլը փախուստի մեջ է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ Ախթալայում քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տունը հարձակման էր ենթարկվել։ Քաղաքապետի կողմնակիցներն էլ իրենց հերթին հարձակվել են Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տան վրա, ով էլ ավելի վաղ կրակոցներ էր արձակել Խաչիկյանի տան ուղղությամբ։

Չիթչյանների տան վրա հարձակման հետևանքով ծեծի են ենթարկվել Բոդոլի մայրը` Նինա Չիթչյանը, հայրը` Բենիկ Չիթչյանը, տատը` Բավական Չիթչյանը և քույրը` Անուշ Չիթչյանը: Նրանք չորսն էլ երեկ տեղափոխվել են քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Արսեն Չիթչյանը փախուստի է դիմել:

Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործով դեռևս ձերբակալվածներ չկան, կան միայն ոստիկանություն բերման ենթարկվածներ, իսկ Արսեն Չիթչյանին հայտնաբերել առայժմ չի հաջողվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը