Ասանժը կարծում է, որ դեռ մեկ տարի կմնա Էկվադորի դեսպանատանը
Հունիսից բրիտանական իշխանություններից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը «պատսպարված» «Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարծիք է հայտնել, որ դեռ 6 ամսից մինչև մեկ տարի կմնա դեսպանատան տարածքում։ Այդ մասին նա ասել է նախօրեին Էկվադորի «Գամա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Էկվադորի իշխանությունները հույս էին հայտնել, թե Ասանժին Շվեդիա չարտահանձնելու հարցում բրիտանական իշխանությունների հետ կկարողանան գալ ընդհանուր հայտարարի։
Հիշեցնենք, որ Շվեդիայում Ասանժին սպասվում է բռնաբարության գործով հարցաքննություն: Հնարավոր է նաև, որ Շվեդիան նրան արտահանձնի Միացյալ Նահանգներին, որտեղ էլ Ասանժին կարող է սպառնալ ցմահ ազատազրկում: