Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն, համապատասխանաբար, Ֆիլիպինների ու Ադրբեջանի հետ
Շախմատի օլիմպիադայի 4-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդկանց ընտրանին կմրցի Ֆիլիպինների հավաքականի հետ։ Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ 13 թիմ է 100–տոկոսանոց արդյունք ցույց տվել անցած մրցափուլերի ընթացքում (Հայաստանը լրացուցիչ ցուցանիշներով առայժմ 13-րդն է), և Ֆիլիպինների թիմը այդ ցուցակի մեջ է։ Սակայն այս հավաքականը համեմատաբար թույլ թիմ է, քան լավագույնների մեջ մտնող մյուս երկրները. Ֆիլիպինները վարկանշային աղյուսակումընդամենը 35-րդն է։
Ինչ վերաբերում է Հայաստանի կանանց ընտրանուն, ապա նրանց մրցակիցը կլինի Ադրբեջանի հավաքականը, որը վարկանիշով 28-րդն է։ Վերջին ցավալի պարտությունից հետո մրցաշարային աղյուսակում մեր կանայք առայժմ 25-րդ տեղում են։ Ադրբեջանը 35-րդն է։

7or.am