«7 օրի» այս հարցին ի պատասխան՝ ՀԱԿ անդամ Աշոտ Սարգսյանն ասել է.
–Ի սկզբանե իսկ օլիմպիական խաղերում կատարվածի համար հնչած գնահատականներում և սպասելիքի կանխատեսումներում նկատելի էր ինչ-որ անառողջ լարվածություն։ Իմ տպավորությամբ՝ հաջողությունների սպասման ևօլիմպիական տոնական մթնոլորտի կողքին հստակ զգացվում էր, որ կային նաև ձախողումների սպասողներ։ Արդյունքների ամփոփումից հետո հնչած բացասական գնահատականներն իրենց սրությամբ, կարծում եմ, ամենևին համարժեք չեն ստացված արդյունքներին։ Նկատելի է, որ այդ գնահատականները, բովանդակայինից սկսած, ընդհուպ դարձվածաբանական և այլ տիպի միօրինակություն են դրսևորում և տարածվում լրատվամիջոցների կողմից, որոնք հայտնի են որպես իշխանության կողմից վերահսկվող։ Այսինքն՝ դրանք, ըստ էության, քաղաքական մոտիվացիա ունեն։
Անշո՛ւշտ, ինչպես տարբեր, այնպես էլ սպորտի բնագավառում հաջողությունները, ուղղակի կամ միջնորդավորված, կապված են երկրին ներքաղաքական կյանքի, տնտեսական մակարդակի ու զարգացման, այդ բնագավառին հատկացված ռեսուրսների, ընդհուպ՝ հասարակության բարոյահոգեբանական վիճակի հետ։ Ոչ օրինակարգ իշխանության, կոռումպացված իշխանավորների, մարդու իրավունքների ամենօրյա խախտումների, ծախու ու կամակատար դատական համակարգի պայմաններում ո՛չ տնտեսական վերելք կարող է լինել, ո՛չ զարգացում, ո՛չ անհրաժեշտ ներդրումներ, առավել ևս՝ ո՛չ հասարակության բարոյահոգեբանական բարձր մակարդակ։
Աշոտ Սարգսյան. «Հաջողության սպասման կողքին կային նաև ձախողումների սպասողներ»
–Լոնդոնի օլիմպիական խաղերում մեր մարազիկների ելույթներին տարբեր գնահատականներ տրվեցին։ Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը հարցի վերաբերյալ օրերս ասել էր. «Եթե երկիրը լիներ վերելքի վրա, ապա օլիմպիադայի արդյունքները կլինեին անհամեմատ ավելի լավը»։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս հարցում։

7or.am