Լրահոս

30.08.2012 16:35


Սիրիայում ապստամբները կառավարական կործանիչ են ցած գցել (տեսանյութ)

Սիրիայում ապստամբները կառավարական կործանիչ են ցած գցել (տեսանյութ)

Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը» հայտարարել է Իդլիբ քաղաքում կառավարության կործանիչներից մեկը ոչնչացնելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Ալ Արաբիա»-ն:

 Ապստամբները դրա վերաբերյալ տեսանյութ են հրապարակել, որտեղ խփված «MIG- 23» կործանիչը, ծխի հսկայական քուլաներ առաջացնելով, ընկնում է երկնքից: Այնուհետև հստակ տեսանելի է, թե ինչպես են խփված ինքնաթիռի 2 օդաչուները օդապարիկների  օգնությամբ վայրէջք կատարում:

Շուրջ 17 ամիս տևող այս հակամարտության ընթացքում սա խփված արդեն 3-րդ կառավարական կործանիչն է:

Այս խորագրի վերջին նյութերը