Լրահոս

30.08.2012 16:31


Կենտրոնում ապամոնտաժվեց ջրագիծը

Կենտրոնում ապամոնտաժվեց ջրագիծը

Օգոստոսի 30-ին '”Երևան Ջուր” ՓԲԸ “Արևելք” շահագործման տնօրինության “Կենտրոն” տեղամասի մասնագետները իրականացնում էին շինարարական աշխատանքներ, որի պատճառով ժամը 10.00-22.00 դադարեցվել էր Ամիրյան,  Զաքյան, Վ.Սարգսյան, Դեղատան, Մայիսյան փողոցների, Մաշտոցի պ. 5-20,  Խորենացու փ. 1-29,  Բուզանդի փ. 1-72, Ե.Կողբացու փ. 42, 67, 83, Թումանյան փ. 25, 27, Պուշկինի փ. 40, Հին Երևանցու փ. 47/1 համարների և հարակից տարածքների  ջրամատակարարումը: 

         Ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանը, պատճառը Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մոսկովյան նրբանցք ձգվող 300մմ տրամագծով թուջե խողովակի ապամոնտաժման անհրաժեշտությունն էր: Բանն այն է, որ նշված ջրագիծը վաղուց ի վեր չէր շահագործվում, տարածքի սպառողների ջրամատակարարումն իրականացվում էր մի քանի այլ ջրագծերով: Ու թեև խաչմերուկի դիտահորում փական էր տեղադրված, այնուամենայնիվ տվյալ, պատկերավոր ասած, “կույր աղիքով” ջուր էր արտահոսում, ինչը բացասաբար էր անդրադառնում ջրամատակարարման ռեժիմի վրա:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ խողովակը գտնվում է տեխնիկապես բավարար վիճակում, որոշում է ընդունվել այն միայն խցափակել, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի վերստին շահագործել:

Այս խորագրի վերջին նյութերը