Լրահոս

30.08.2012 17:20


«Երկիր» միության արշավախումբը մեկնում է Դիարբեքիր և Վան

«Երկիր» միության արշավախումբը մեկնում է Դիարբեքիր և Վան
«Երկիր» միության կողմից իրականացվող «ՎԱՆ նախագիծ» Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագրի շրջանակներում կազմավորված արշավախումբը 2012թ. սեպտեմբերի 2-ին մեկնելու է Արևմտյան Հայաստան։
Սեպտեմբերի 4-ից 7-ը խումբը Դիարբեքիրի քաղաքապետարանի պաշտոնական հրավերով այցելելու է Դիարբեքիր։ Այնտեղ «Երկիր» միության աշխատակիցները հանդիպում են ունենալու Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել մշակութային համագործակցության հետագա ծրագրերը։ Արշավախմբի անդամ երաժիշտները հանդիպելու են Արամ Տիգրան կոնսերվատորիայի ուսանողա–դասախոսական կազմի հետ, ժողովրդական նվագարանների կիրառման փորձի փոխանակման նպատակով վարպետաց դասեր են անցկացնելու Դիրաբեքիրի քուրդ վարպետ-կատարողների հետ, ինչպես նաև հանդես են գալու համերգային ծրագրով։
Դիրաբեքիրից խումբը մեկնելու է Վան, որտեղ խմբի երաժիշտները «Ակունք» երգի-պարի ազգագրական համույթի հետ միասին սեպտեմբերի 8-ին մասնակցելու են քաղաքային այգու հանդիսավոր բացման կապակցությամբ Վանի քաղաքապետարանի և «Երկիր» միության կողմից համատեղ կազմակերպվող երաժշտական փառատոնին։ Մյուս օրը` սեպտեմբերի 9-ին, արշավախմբի անդամները ներկա են գտնվելու Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ամենամյա պատարագին։

Այս խորագրի վերջին նյութերը