Այսօր մամուլի ասուլիսին ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը և շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանն անդրադարձել են տարածարրջանում, և մասնավորապես, Հայաստանում սեյսմիկ իրավիճակին։
Խոսելով Հայաստանի վրա տարածաշրջանում տեղի ունեցած վերջին երկրաշարժերի ազդեցության մասին` Ա. Թովմասյանն ասաց.
-Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո տարածաշրջանում մեկը մյուսին հաջորդեցին ուժեղ երկրաշարժեր՝ Ադրբեջանի Զաքաթալա քաղաքում, այնուհետև Իրանում, որի հետցնցումային շրջանը դեռ չի ավարտվել։ Դրան հաջորդեց Թուրքիայի Իգդիր քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժը, որը նույնպես զգացվեց Հայաստանում: Նշված երկրաշաժերի միակ ընդհանրությունն այն է, որ դրանք տեղի են ունեցել նույն սեյսմաակտիվ գոտու Ալպ-Հիմալայան փոքրիկ հատվածում: Այլ ընդհանուր բան այդ երկրաշարժերը չունեն: Դա նշանակում է, որ վերը նշված երկրաշարժերը Հայաստանի վրա որևէ ազդեցություն չէին կարող ունենալ, հետևաբար, դրանք չեն կարող Հայաստանի տարածքում երկրաշարժի պատճառ դառնալ:
Ասուլիսի մյուս բանախոս Գուրգեն Նամալյանը ներկայացրեց, թե Իրանում տեղի ունեցած երկրաշարժն ու դրան հաջորդած հետցնցումներն ինչպիսի հետևանքներ են ունեցել Հայաստանի տարածքում գտնվող շենքերի և շինությունների համար:
- Իրանի երկրաշարժից հետո մենք մակրոսեյսմիկ հետազոտություն ենք կատարել Ագարակում և Մեղրիում։ Ըստ մեր հետազոտությունների` այդ քաղաքներում սեյսմիկ ինտենսիվությունը եղել է 5-6 բալ: Դա նշանակում է, որ շենքերի և շինությունների փլուզումներ չեն եղել: Քանի որ շենքերի մեծ մասն ունի ֆիզիկական մաշվածություն, որոշ տեղերում դրանց պատերի վրա ճաքեր են առաջացել:
Ասուլիսի վերջում Գ. Նամալյանը ևս մեկ անգամ հերքեց բնակչության շրջանում Հայաստանում կամ տարածաշրջանում առաջիկայում սպասվող ուժեղ երկրաշարժի լուրերին և կոչ արեց իրազեկ լինել երկրաշարժ դեպքում անվտանգության վարքականոններին։
Սեյսմիկ իրավիճակը Հայաստանում