Լրահոս

30.08.2012 18:15


Կանանց խնդիրներին նվիրված ռադիո և տեսանյութերի մրցույթ

 Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) հայտարարում է ռադիո եւ տեսանյութերի լրագրողական մրցույթ` նվիրված Հայաստանում կանանց խնդիրներին: Մրցույթի նպատակն է աջակցել Հայաստանում կանանց խնդիրների ակտիվ լուսաբանմանը` նպաստելով ժողովրդավարական պատասխանատվության ձեւավորմանը, ինչպես նաեւ կանանց հիմնախնդիրների նպատակային եւ համապարփակ լուսաբանմանը:

 

Մասնակցության պայմանները.

Մրցույթին իրենց ռադիո եւ տեսանյութերը կարող են ներկայացնել հայաստանյան ռադիոկայանների, հեռուստաընկերությունների եւ էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներն ու անկախ լրագրողները:

 Ռադիո ռեպորտաժները եւ տեսանյութերը պետք է հեռարձակված լինեն 2012թ. հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը և պետք է անդրադառնան առողջապահության, գործազրկության, կրթության, կանանց`քաղաքական կյանքում մասնակցության խնդիրները, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական և այլ թեմաների, որոնք վերաբերում են Հայաստանի հեռավոր շրջաններում բնակվող կանանց:

 Ռադիո/տեսանյութերը պետք է չգերազանցեն 4 րոպեն:

  Ներկայացված նյութերը գնահատվելու են հետեւյալ չափանիշներով.

 -  Հավասարակշռվածություն եւ անաչառություն

- Համապարփակ լուսաբանում. նոր տեղեկատվություն, փաստացի մանրամասներ, վառ օրինակներ, օգտագործված աղբյուրների բազմազանություն

-   Լուսաբանման հմտություններ. նյութի`ընթերցողին գրավելու, զգացմունքային ազդեցություն ունենալու, ինչպես նաեւ կառուցվածքային, ստեղծագործական եւ ոճական բաղադրիչների առկայություն  

 Նյութերը կարող են ներկայացվել մինչեւ 2012թ. սեպտեմբերի 20-ը, ժամը 17:00:

  Կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթին ժյուրիի կողմից հաղթող ճանաչված հեղինակները կպարգեւատրվեն վկայագրերով եւ դրամական մրցանակներով.

 Ռադիո ռեպորտաժներ

 1-ին տեղը զբաղեցրած մասնակից` 85,000 դրամ

2-րդ տեղը զբաղեցրած մասնակից`  55,000 դրամ

3-րդ տեղը զբաղեցրած մասնակից`  45,000 դրամ

 Տեսանյութեր

 1-ին տեղը զբաղեցրած մասնակից` 85,000  դրամ

2-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 55,000 դրամ

3-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 45,000 դրամ

 IWPR-ի հայաստանյան գրասենյակի գործընկերները հավելյալ մրցանակներ են սահմանել որոշակի թեմատիկ ուղղվածություն ունեցող ռադիո/տեսանյութի համար. 

 «Կինը եւ քաղաքականությունը» թերթը (կայքը`www.women.net) հատուկ մրցանակ կշնորհի կանանց`քաղաքական կյանքում ներգրավվածության խնդիրը լուսաբանող լավագույն ռադիո ռեպորտաժի կամ տեսանյութի հեղինակին:   

 Երիտասարդ կանանց եւ աղջիկների հասարակական գործունեության, իրենց համայնքներում հեղինակած քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաեւ կրթության ոլորտի կամ քաղաքացիական ակտիվիզմի այլ բնագավառներում  նրանց մասնակցության մասին պատմող լավագույն ռադիո/տեսանյութի հեղինակը կարժանանա  «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի կողմից սահմանված հատուկ մրցանակին:

 ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հատուկ մրցանակ կշնորհի՝ երիտասարդ կանանց և դեռահաս աղջիկներին վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությանն անդրադարձող լավագույն ռադիո/տեսանյութի հեղինակին:

    IWPR-ը իրավասու է վերահրապարակել մրցույթի հաղթողների հեղինակած նյութերը www.iwpr.net կայքում եւ այլ լրատվամիջոցներում: Վերահրապարակված նյութերը խմբագրվելու են`IWPR-ի չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը