Քաղաքական

30.08.2012 14:48

Նոր «Գեղամյանը» գտնվել է

Նոր «Գեղամյանը» գտնվել է

Մեր ունեցած տեղեկություններով՝ այս օրերին Բաղրամյան 26–ում ակտիվորեն քննարկվում և ավարտին է մոտենում նախագահական ընտրությունների ժամանակ իշխանական ածանցյալ թեկնածուների ցանկը: Ըստ այդմ, գործնականորեն արդեն որոշված է, որ առաջադրվելու է  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը: Նրան տրված է իշխանությանը քննադատելու լիազորոթյուններ, նրա առջև բացվելու են հեռուստաընկերությունները, նա խոսելու է հակառուսական շեշտադրումներով: Մյուս կողմից, նա Սերժ Սարգսյանի առաջ ունենալու է երկու պարտավորություն. 1.Կատաղի պայքարել ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի դեմ, 2. ընտրություններից հետո հրապարակավ  շնորհավորել Ս. Սարգսյանին, եթե, իհարկե, ՀՀԿ ղեկավարին հաջողվի «թղթային» կեղծիքները գլուխ բերել:

Այս պարագայում իրական անկախ մամուլի խնդիրն է դառնալու ամենօրյա ռեժիմով հիշել, վերհանել յուրաքանչյուր դրածո թեկնածուի կենսագրությունն ու քաղաքական ուղին: Բացատրել հասարակությանը ով` ով է, և ինչ «օպերացիայի» շրջանակներում է ակտիվացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։