Լրահոս

30.08.2012 19:06


Կառավարությունը հաստատել է մասնավոր պահնորդական գործունեության արտոնագրման կարգը

Կառավարությունը հաստատել է մասնավոր պահնորդական գործունեության արտոնագրման կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է մասնավոր պահնորդական գործունեության արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը։ Սահմանվել է, որ մասնավոր պահնորդական գործունեության արտոնագրումն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։

Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխություններն ու լրացումները գործադիրը նպատակաուղղել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների արտոնագրման գործընթացի բարելավմանը։ Մասնավորապես, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությանը համապատասխան ուժը կորցրած է ճանաչվել նշված ծրագրերի իրականացման արտոնագրման կարգը և արտոնագրի ձևը` փոխարենն առանձին կարգեր և արտոնագրի ձևեր սահմանելով բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի համար։

Այս խորագրի վերջին նյութերը