Սիրիահայերը կազատվեն ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի վճարումից
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։ Դրանով սահմանվում է պետական տուրքի գծով արտոնություն՝ սիրիահայերին ազատելով Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի վճարումից: Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Միաժամանակ հայաստան ժամանող և ՀՀ քաղաքացիություն չունեցող սիրիահայերին տրվում է Հայաստանի մուտքի վիզա՝ հիմնականում մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով, և հաշվի առնելով, որ սիրիահայերը շարունակում են բնակվել Հայաստանում, առաջացել է նրանց տրված վիզաները երկարաձգելու, ինչպես նաև կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն:

7or.am