Արդեն 2-րդ օրն է, որ Ռ. Թորոսյանը Երևանի քաղաքապետին է վերադարձրել 11.09.12թ. Ավագանու նախատեսվող նիստի օրակարգի նախագծի հարցերի վերաբերյալ իրեն հասցեագրած նյութերը, հետևյալ գրությամբ՝
«Կից վերադարձնում եմ ինձ ուղարկած բոլոր նախագծերը, քանի որ բոլորն առանց բացառության հիմնովին հակասում են ՀՀ օրենդրության պահանջներին, մասնավորապես՝
1. նախաձեռնողները Ավագանու անդամներ չեն /Կանոնակարգի 17-րդ կետ/,
2.Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում բացակայում է մեր խմբակցության թեկնածուն /97-րդ հոդված/,
3.մեր խմբակցության և իմ 5 նախաձեռնություններից ոչ մեկն ընդգրկված չէ օրակարգի նախագծում /27-րդ հոդված/,
ավելին, ուշադրության չի արժանացել, անգամ, վերջին նախաձեռնությունս Ավագանու ՀԱԿ անդամների լիազորությունների դադարեցման, այն է՝ սահմանադրական կարգի այդ խախտման վերացման մասին:
Ի դեպ, նախագծերը կրկնվում են, կան բազմաթիվ քերականական սխալներ...տպավորություն է ստեղծվում անգամ, որ ուղարկվել են ինչ որ սևագիր ստեղծագործություններ:
Առաջարկում եմ հարգել մեր երկրի օրենքներ, իսկ ինձ այսուհետ ուղարկել միայն վերջիններիս համապատասխան փաստաթղթեր:
Առնվազն ամոթ է՝ ինչո՞վ եք զբաղված»:
Այն, որ զինվորական ծառայություն չանցած, Երևանի քաղաքապետի համար տարրական կրթություն չունեցող ՀՀԿականը այդ պաշտոնին է նշանակվել իր հոր ինչ որ ծառայությունների համար, հասկանալի է, սակայն, այս աստիճանի տգիտություն և սանձարձակություն դժվար է անգամ պատկերացնել:
Զարմանալի է նաև, սահմանադրական իբր բարեփոխումները գովերգող եվրոպական կառույցների լռությունը ՀՀԿական «բալիկի» կողմից Ավագանու ոչնչացման առիթով...
«Առնվազն ամոթ է՝ ինչո՞վ եք զբաղված»

...հավանաբար, դեռ շահ ունեն:
«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք»
Երևանի Ավագանու խմբակցության լրատվություն