Թեհրանում աշխատանքներն է սկսում Չմիավորման շարժման անդամ երկրների նախագահների մակարդակով գագաթնաժողովը
Այսօր Թեհրանում աշխատանքներն է սկսում Չմիավորման շարժման անդամ երկրների նախագահների մակարդակով գագաթնաժողովը: Ըստ MehrNews-ի՝ նիստում Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին Չմիավորման շարժման նախագահությունը կփոխանցի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:
Միջոցառման հանդիսավոր բացմանը ելույթով հանդես կգա Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին, այնուհետ` Իրանի և Եգիպտոսի առաջնորդները:
Թեհրանում Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովի աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 26-ին, կավարտվեն 31-ին: Այն լուսաբանում են իրանցի և օտարերկրացի մոտ 1000 լրագրողներ ու օպերատորներ: Գագաթաժողովին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Չմիավորման շարժումը» ՄԱԿ-ից հետոաշխարհագրա-քաղաքական ծավալով համարվում է համաշխարհային երկրորդ կազմակերպությունը (այդպես է կոչվում «Չմիավորված» երկրների կազմակերպությունը, որը 2-րդ համաշխարհայինի արդյունքում ձևավորված աշխարհի երկբևեռ համակարգին (ԱՄՆ- Խորհրդային Միություն) իրեն հաշվետու և հանձնառու չհամարելով ու դեռ 1950-ականներին տեսականորեն ձևավորվելով` հիմնադրվեց 1961 թվականին ի դեմս Ներուի (Հնդկաստան), Տիտոյի (Հարավսլավիա) և Աբդուլ Նասերի (Եգիպտոս), որոնք ձգտում էին անկախ ու ինքնիշխան երկրների համախմբման): Թեպետ այսօր այլևս գոյություն չունի երկբևեռ համակարգը, բայցևայնպես` «շարժումը» հիմնադրման օրից իսկ որդեգրել է բազմաբևեռ աշխարհի ձևավորման-կայացմանը միտող քաղաքականություն, որն էլ դեռևս կիրառելի է համարվում այսպես ասած միաբևեռ ներկայիս աշխարհում:
Թեհրանում աշխատանքներն է սկսում Չմիավորման շարժման անդամ երկրների նախագահների մակարդակով գագաթնաժողովը
Այսօր Թեհրանում աշխատանքներն է սկսում Չմիավորման շարժման անդամ երկրների նախագահների մակարդակով գագաթնաժողովը: Ըստ MehrNews-ի՝ նիստում Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին Չմիավորման շարժման նախագահությունը կփոխանցի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:
Միջոցառման հանդիսավոր բացմանը ելույթով հանդես կգա Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին, այնուհետ` Իրանի և Եգիպտոսի առաջնորդները:
Թեհրանում Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովի աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 26-ին, կավարտվեն 31-ին: Այն լուսաբանում են իրանցի և օտարերկրացի մոտ 1000 լրագրողներ ու օպերատորներ: Գագաթաժողովին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Չմիավորման շարժումը» ՄԱԿ-ից հետո աշխարհագրա-քաղաքական ծավալով համարվում է համաշխարհային երկրորդ կազմակերպությունը (այդպես է կոչվում «Չմիավորված» երկրների կազմակերպությունը, որը 2-րդ համաշխարհայինի արդյունքում ձևավորված աշխարհի երկբևեռ համակարգին (ԱՄՆ- Խորհրդային Միություն) իրեն հաշվետու և հանձնառու չհամարելով ու դեռ 1950-ականներին տեսականորեն ձևավորվելով` հիմնադրվեց 1961 թվականին ի դեմս Ներուի (Հնդկաստան), Տիտոյի (Հարավսլավիա) և Աբդուլ Նասերի (Եգիպտոս), որոնք ձգտում էին անկախ ու ինքնիշխան երկրների համախմբման): Թեպետ այսօր այլևս գոյություն չունի երկբևեռ համակարգը, բայցևայնպես` «շարժումը» հիմնադրման օրից իսկ որդեգրել է բազմաբևեռ աշխարհի ձևավորման-կայացմանը միտող քաղաքականություն, որն էլ դեռևս կիրառելի է համարվում այսպես ասած միաբևեռ ներկայիս աշխարհում: