Մադրիդի «Ռեալ»–ը՝ Իսպանիայի սուպերգավաթի հաղթող (տեսանյութ)
Երեկ կայացավ իսպանական ֆուտբոլում մեծ հեղինակություն վայելող գավաթի՝ սուպերգավաթի համար եզրափակիչ մրցավեճը։ Իրար դեմ հանդիպեցին իսպանական ֆուտբոլի երկու հսկաները՝ Մադրիդի «Ռեալ»–ն ու կատալոնական «Բարսելոնան», որոնց միջև առաջին խաղն ավարտվել էր 3։2 հաշվով՝ Բարսելոնայի հաղթանակով («Կամպ Նոու» մարզադաշտում)։
Պատասխան խաղն ընթացավ արդեն Մադրիդում, որտեղ «Ռեալ»–ի ֆուտբոլիստները 2։1 հաշվով հաղթանակ տարան, ու քանի որ մրցակցի դաշտում 2 գնդակ էին խփել, իսկ «Բարսելոնան» Մադրիդում՝ ընդամենը մեկը, ուստի 4։4 ընդհանուր հաշվի պարագայում գավաթը շնորհվեց մադրիդցիներին։
«Ռեալ»–ի կազմում գոլերով աչքի ընկան Գոնսալո Իգուաինը և Կրիշտիանու Ռոնալդուն: «Բարսա»–ի միակ գոլի հեղինակը դարձավ Լիոնել Մեսսին։

7or.am