Նիդերլանդների օդանավակայանը փակել են Երկրորդ համաշխարհայից մնացած ռումբի պատճառով
Նիդեռլանդների իշխանությունները մասնակիորեն փակել են երկրի խոշորագույն օդանավակայաններից մեկը՝ Սքիփհոլը, այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի նման իր: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»–ը՝ հղում անելով Սքիփհոլի աշխատակազմին:
Օդանավակայանի ներկայացուցիչը հայտարարել է, որ С վերջնակայանը փակ է, այնտեղից մարդիկ տարհանվել են: Սքիփհոլի աշխատակիցների խոսքով` այս դեպքը չի ազդի համակարգի ամբողջ աշխատանքի վրա, բայց կհանգեցնի որոշ թռիչքների հետաձգմանը կամ չեղյալ հայտարարվելուն:
Սքիփհոլը Ամստերդամից 9 կմ հեռու է: Այն իր մեծությամբ հինգերորդ օդանավակայանն է: 2010թ. տվյալներով` օդանավակայանի ծառայություններից օգտվել է մոտ 45 մլն ուղևոր: