Լրահոս

29.08.2012 14:59


ՀՅԴ-ական պատգամավորների հեղինակած օրինագիծերի քննարկումը համարվել է աննպատակահարմար

ՀՅԴ-ական պատգամավորների հեղինակած օրինագիծերի քննարկումը համարվել է աննպատակահարմար

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ԱԺ աշնանային նստաշրջանին ընդառաջ՝ ԱԺ գիտության և կրթության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի և Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են վերացնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Կրթության մասին» ՀՀ օրենքների միջև հակասությունները և դրանք համապատասխանեցնել «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներին: 
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն առաջարկող հոդվածը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններին, որոնք իրականացվում են «Կրթության մասին» ՀՀ օրենքով: Հեղինակների տեղեկացմամբ` ռեկտորների ընտրությանը վերաբերող պահանջները սահմանված են «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում, հետևաբար անհրաժեշտ է վերացնել առկա հակասությունը: 

Օրինագիծը՝ հանձնաժողովի դրական եզրակացությամբ, կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: 
Իսկ ՀՅԴ խմբակցության  պատգամավորների հեղինակած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի հետագա քննարկումը նպատակահարմար չհամարվեց:

Այս խորագրի վերջին նյութերը