Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով երեկ ձերբակալվել է կասկածյալ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկը՝ Հարություն Համբարյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաև կրակոցներ էին հնչել:
Շիրակի մարզի դատախազի ցուցումով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդի առաջին մասերի հատկանիշներով՝ խուլիգանություն, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը:
Վարդան Ղուկասյանի թիկնապահը ձերբակալվել է