Լրահոս

29.08.2012 12:30


Սուրեն Զոլյան. «Վաղը պարզ կդառնա՝ Արմեն Աշոտյանը պետակայն ա՞յր է, թե՞ սովորական խաբեբա»

Սուրեն Զոլյան. «Վաղը պարզ կդառնա՝ Արմեն Աշոտյանը պետակայն ա՞յր է, թե՞ սովորական խաբեբա»

Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին հայտնել է, որ նա շարունակում է պայքարել իր պաշտոնանկման վերաբերյալ ԿԳՆ ապօրինի որոշման դեմ։ Նա հայտնել է, որ վաղը տեղի է ունենալու իր գործով դատական նիստ ու ավելացրել.

– Հիշո՞ւմ եք, որ պարոն Աշոտյանը «Ֆեյսբուք»–ում հայտարարում էր, որ անօրինականություններ է հայտնաբերել մեր համալսարանում: Ես հիմա իրենց տվել եմ հնարավորություն։ Վաղը արդեն պարզ կլինի՝ պարոն Աշոտյանը պետական ա՞յր է, թե սովորական խաբեբա։

Զոլյանն ընդգծել է նաև, որ փորձում են իրեն հարկադրել, որ հեռանա Հայաստանից։ ԵՊԼՀ նախկին ռեկտորը նշել է, որ եվրոպական տարբեր համալսարաններից հրավերներ է ստացել, սակայն դեռ շարունակելու է մնալ Հայաստանում ու պայքարել իր դեմ իրագործած անարդարության դեմ.

– Սա ասում եմ ի գիտություն պարոն Աշոտյանի, որ ինձ այստեղ ոչ մի պաշտոնի առաջարկ չեն արել։

Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով (հիմնավորումը՝ առանց նախարարի թույլտվության ՀՀ-ից բացակայելու համար) Սուրեն Զոլյանը աշխատանքից ազատվել է ապրիլի 17-ին, որից հետո՝ այս տարվա հունիսի 12-ին, բուհի ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը