Լրահոս

29.08.2012 12:08


ԱՄՆ–ում բացահայտվել է Օբամային սպանելու և ռազմական հեղաշրջում իրականացնելու մտադրություն ունեցող հանցավոր խմբավորումը

ԱՄՆ–ում բացահայտվել է Օբամային սպանելու և ռազմական հեղաշրջում իրականացնելու մտադրություն ունեցող հանցավոր խմբավորումը

ԱՄՆ-ում ձերբակալվել է 4 զինծառայող։ Նրանք ռազմական հեղաշրջում էին նախապատրաստում և ծրագրել էին սպանել նախագահ Բարաք Օբամային: Հեղափոխականների դեմ համաձայնել է ցուցմունքներ տալ Մայքլ Բերնեթը` ահաբեկչություն պատրաստող խմբի մասնակիցներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «Սի–Էն–Էն»–ը։

Զինծառայողներն ընդհատակյա կազմակերպություն էին ստեղծել «Հավերժ անմահ, միշտ պատրաստ» (Forever Enduring Always Ready՝ FEAR) անվամբ: «FEAR»-ը մշակել էր  դեմոկրատների վարչակազմի տապալման ծրագիր: Ահաբեկիչները պատրաստվում էին զավթել Ջորջիա նահանգի  Ֆորտ Ստյուարտում գտնվող զինանոցի պահեստները, պայթեցնել ներքին անվտանգության վարչության շենքը, իսկ հետո սպանել Ամերիկայի նախագահին:  Այդ նպատակի համար նրանք գնել էին 87 հազ. դոլարի զինամթերք:

Ցուցմունքներ տված Մայքլ Բերնեթը ճանաչել է իր մեղքը։ Ըստ ԱՄՆ-ի օրենքների` 4 դավադիրներից 3-ին սպառնում է մահապատիժ: Դրանից խուսափել կարող է միայն Բերնեթը, ով արդարադատության հետ գործարք է սկսել:

–Ես կարծում էի, թե մենք կարող ենք լինել այն մարդիկ, ովքեր կառավարությանը կհարկադրեն փոխվել,–ասել է Բերնեթը քննիչի հետ զրույցի ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը