Լրահոս

29.08.2012 11:31


ՄԻՊ–ը հակասահմանադրական է համարում վարչական իրավախախտման համար ձերբակալման ներկայիս հոդվածի դրույթները

ՄԻՊ–ը հակասահմանադրական է համարում վարչական իրավախախտման համար ձերբակալման ներկայիս հոդվածի դրույթները

Այսօր Հայաստանում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով կարող է ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր։ Այսպես է ամրագրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածում, որն, ըստ Պաշտպանի, հակասում է Սահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ եթե ձերբակալված անձը ձերբակալմանպահից 72 ժամվաընթացքումդատարանիորոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

Բացի այդ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին, մինչդեռ   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածում նշվում է, որ «վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան»,  ինչից պարզ է դառնում, որ ըստ ՀՀ օրենսգրքի նշված հոդվածի հարազատներին տեղեկացնելը չի կրում պարտադիր բնույթ, որը և հակասում է Սահմանադրությանը։  Նշված օրենքը չի ապահովում նաև  ՀՀ Սահմանադրության այն պահանջը, ըստ որի  յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Ուսումնասիրելով մի շարք պետությունների սահմանադրությունները և ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի թիվ 43/173 բանաձևը, պաշտպանելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը օգոստոսի 24-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վերոնշյալ հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը