Լրահոս

29.08.2012 11:01


Ռուսական «Սպարտակ»–ի երկրպագուները Ստամբուլում կարող են վեր խոյացնել Հայաստանի ու Արցախի դրոշները. թուրքերը շոկի մեջ են

Ռուսական «Սպարտակ»–ի երկրպագուները Ստամբուլում կարող են վեր խոյացնել Հայաստանի ու Արցախի դրոշները. թուրքերը շոկի մեջ են

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի հրապարակումը թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել։ Թերթը գրում է, որ Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուները պատրաստվում են Ստամբուլում «Ֆեներբախչե»-ի հետ խաղի ժամանակ բարձրացնել Հայաստանի և Արցախի դրոշները, ինչպես նաև «Թուրքիա, հետ տուր հայերի հողերը» գրությամբ պաստառներ պարզել։

Այժմ թուրքական լրատվամիջոցների զգալի մասը փորձում է ճշտել այդ տեղեկատվությունը։

Նշենք, որ օգոստոսի 21-ին Մոսկվայում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի «Սպարտակ»–«Ֆեներբախչե» (2:1) հանդիպման ժամանակ ռուսական ակումբի երկրպագուները տրիբունայում այրել էին Աթաթուրքի դիմանկարով պաստառներ։ Դրան հետևել էր թուրքերի արձագանքը. օգոստոսի 22-ի գիշերը թուրք հաքերները կոտրել էին Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը, որը մինչև օրս անհասանելի է երկրպագուների համար: Կայքի գլխավոր էջում թուրքերը գրել էին.

«Անմիջապես ներողություն խնդրեք թուրք ազգից: ՖԻՖԱ-ն ուշադրություն չդարձրեց այս հանգամանքի վրա, սակայն մենք հանցագործությունն անպատիժ չենք թողնում»:

«Ֆեներբախչե»–«Սպարտակ» պատասխան հանդիպումը տեղի է ունենալու  այսօր՝ օգոստոսի 29-ին, Երևանի ժամանակով 22։45-ին։

Այս խորագրի վերջին նյութերը