ԱՄՆ նախագահական ընտրություններում կպայքարեն Օբաման և Ռոմնին
Օգոստոսի 28-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անցկացվել է Հանրապետական կուսակցության համագումարը, որտեղ Միթ Ռոմնին պաշտոնապես դարձել է նախագահի թեկնածու:
Այսպիսով՝ նոյեմբերի 6-ին կայանալիք Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում կմրցակցեն դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին: Այս պահին, ըստ անցկացված հարցումների արդյունքների, Օբաման իր վարկանիշով գերազանցում է Ռոմնիին:
Օբաման պաշտոնապես նախագահի թեկնածու կհայտարարվի գալիք շաբաթ Հյուսիսային Կարոլինայում կայանալիք Դեմոկրատական կուսակցության համագումարում: