Լրահոս

29.08.2012 10:42


Հայ շախմատիստներն այսօր կմրցեն Բանգլադեշի ու Շվեյցարիայի հետ

Հայ շախմատիստներն այսօր կմրցեն Բանգլադեշի ու Շվեյցարիայի հետ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի օլիմպիադայի 2 մրցափուլը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Բանգլադեշի հետ, որը վարկանիշային աղյուսակում 49-րդն է։ Հարկ է նշել, սակայն, որ առաջին մրցափուլում բանգլադեշցի շախմատիստները տպավորիչ հաղթանակ են տարել Պապուա Նոր Գվինեայի  նկատմամբ՝ 4։0։

Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Շվեյցարիայի հետ, որը 38-րդն է վարկանիշային աղյուսակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը