Հաստատվել են հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարներ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը», Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «2012-2013 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին»: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով սահմանվել է 2012-2013 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:
10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել «Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր»` 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին: ՀՀ ԿԳ նախարարի նույն հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար: Դասագրքերի ներդրումային գումարների չափերը` համաձայն կից ներկայացված հավելվածի:
Հաստատվել են հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարներ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը», Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «2012-2013 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին»: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով սահմանվել է 2012-2013 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:
10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել «Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր»` 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին: ՀՀ ԿԳ նախարարի նույն հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:
Դասագրքերի ներդրումային գումարների չափերը` համաձայն կից ներկայացված հավելվածի: