Լրահոս

29.08.2012 09:20


Հիլարի Քլինթոնը սկսում է իր ասիական շրջագայությունը

Հիլարի Քլինթոնը սկսում է իր ասիական շրջագայությունը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի կսկսի արտասահմանյան շրջագայությունը. նա, մասնավորապես, կլինի Չինաստանում, Ինդոնեզիայում և Ռուսաստանում:

Այցի ընթացքում կքննարկվի Հարավ-Չինական ծովում աճող լարվածությունը, թեև դեռևս անհայտ է՝ արդյոք կհանդիպի՞ Քլինթոնը Չինաստանի ղեկավար Հու Ցզինթաուի հետ, թե՞ ոչ: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է խնդրահարույց հարցերը ռազմական ճանապարհով կամ սպառնալիքների քաղաքականությամբ լուծելուն:

Շրջագայության ավարտին Հիլարի Քլինթոնը կայցելի Վլադիվոստոկ, որտեղ կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը