Վեհափառ Տեր, ես արդեն չգիտեմ թե որերորդ անգամ եմ Ձեզ խնդրում, որ վերանայեք իմ քահանայության հարցը, սակայն առայժմ դրանից ոչ մի լավ բան չի ստացվել: Ես բազմաթիվ նամակներ եմ գրել Ամենայն Հայոց կաթողիկոսին, բայց պատասխանը ստացել եմ դիվանատնից` «ընդունված կարգի համաձայն»: Դիվանատան պատասխանները, կներեք, ոչ օբյեկտիվ, կամայական ու անտրամաբանական էին և ես դրա մասին նույնպես Ձերդ Սրբությանը ժամանակին գրել եմ: Եւ վերջապես ես առանձին նամակ եմ գրել նաև Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբին, որպեսզի հարցը իմ ներկայությամբ ուսումնասիրվի, որին նույնպես «ընդունված կարգի համաձայն» դիվանատունն է պատասխանել, այն էլ` բանավոր և բացասական, այսինքն` հարցի լուծմանը կրկին ընթացք չտրվեց:
Միշտ ներքին համոզում եմ ունեցել, որ Դուք իմ քահանայության հետ կապված խնդրի մանրամասնություններին տեղյակ չեք, որովհետև եթե տեղյակ լինեիք, ապա վաղուց այն իր դրական լուծումը ստացած կլիներ: Վստահ եմ, որ գոնե այս նամակը Դուք կընթերցեք և կտեղեկանաք: Ուստի, խնդրում եմ, Ձեր հայրապետական կարգադրությամբ թույլ տվեք, որպեսզի Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը` տվյալ հարցից տեղյակ մարդկանց և իմ մասնակցությամբ քննի այս հարցը: Եւ եթե կարգապահական հանձնախումբը որոշում կայացնի, որ ես իրոք կարգալույծ եմ կամ ինչպիսի որոշում էլ հանձնախումբը կայացնի և Ձերդ Սրբությունը հաստատի այդ որոշման անաչառությունն ու արդարացիությունը, ապա ես դա կընդունեմ որպես օրինական և վավերական որոշում և այս հարցի ուղղությամբ կատարվելիք իմ հետագա քայլերը համահունչ կլինեն այդ որոշմանը:
Վեհափառ Տեր, Դուք արդեն լավատեղյակ եք, որ ես կարգալույծ չեմ, և այդուհանդերձ, եթե իմ այս նամակը նույնպես Ձերդ Սրբության կողմից իմ նախորդ նամակների պես անուշադրության ու անտարբերության մատնվի և իմ քահանայագործելու հարցին ընթացք չտաք, ապա ինձ մոտ, բնականաբար, բազմաթիվ հարցեր են առաջանալու, որոնց պատասխանները կարող է տալ միայն Ազգային եկեղեցական ժողովը: Ես ընդամենը իմ հարցի նկատմամբ արդարամիտ մոտեցում եմ խնդրում:
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ և Սուրբ Աջոյն:
Բաց նամակ Գարեգին Երկրորդին
Վեհափառ Տեր,
ես արդեն չգիտեմ թե որերորդ անգամ եմ Ձեզ խնդրում, որ վերանայեք իմ քահանայության հարցը, սակայն առայժմ դրանից ոչ մի լավ բան չի ստացվել: Ես բազմաթիվ նամակներ եմ գրել Ամենայն Հայոց կաթողիկոսին, բայց պատասխանը ստացել եմ դիվանատնից` «ընդունված կարգի համաձայն»: Դիվանատան պատասխանները, կներեք, ոչ օբյեկտիվ, կամայական ու անտրամաբանական էին և ես դրա մասին նույնպես Ձերդ Սրբությանը ժամանակին գրել եմ: Եւ վերջապես ես առանձին նամակ եմ գրել նաև Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբին, որպեսզի հարցը իմ ներկայությամբ ուսումնասիրվի, որին նույնպես «ընդունված կարգի համաձայն» դիվանատունն է պատասխանել, այն էլ` բանավոր և բացասական, այսինքն` հարցի լուծմանը կրկին ընթացք չտրվեց:
Միշտ ներքին համոզում եմ ունեցել, որ Դուք իմ քահանայության հետ կապված խնդրի մանրամասնություններին տեղյակ չեք, որովհետև եթե տեղյակ լինեիք, ապա վաղուց այն իր դրական լուծումը ստացած կլիներ: Վստահ եմ, որ գոնե այս նամակը Դուք կընթերցեք և կտեղեկանաք:
Ուստի, խնդրում եմ, Ձեր հայրապետական կարգադրությամբ թույլ տվեք, որպեսզի Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը` տվյալ հարցից տեղյակ մարդկանց և իմ մասնակցությամբ քննի այս հարցը: Եւ եթե կարգապահական հանձնախումբը որոշում կայացնի, որ ես իրոք կարգալույծ եմ կամ ինչպիսի որոշում էլ հանձնախումբը կայացնի և Ձերդ Սրբությունը հաստատի այդ որոշման անաչառությունն ու արդարացիությունը, ապա ես դա կընդունեմ որպես օրինական և վավերական որոշում և այս հարցի ուղղությամբ կատարվելիք իմ հետագա քայլերը համահունչ կլինեն այդ որոշմանը:
Վեհափառ Տեր, Դուք արդեն լավատեղյակ եք, որ ես կարգալույծ չեմ, և այդուհանդերձ, եթե իմ այս նամակը նույնպես Ձերդ Սրբության կողմից իմ նախորդ նամակների պես անուշադրության ու անտարբերության մատնվի և իմ քահանայագործելու հարցին ընթացք չտաք, ապա ինձ մոտ, բնականաբար, բազմաթիվ հարցեր են առաջանալու, որոնց պատասխանները կարող է տալ միայն Ազգային եկեղեցական ժողովը: Ես ընդամենը իմ հարցի նկատմամբ արդարամիտ մոտեցում եմ խնդրում:
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ և Սուրբ Աջոյն:
Տեր Մանուկ քահանա Մնացականյան