Ոուսուցչի սպանության գործով ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Կոմիտասի պողոտայի 30 շենքի թիվ 6 բնակարանում Լուսինե Ղազարյանի սպանության օրը հարևանների ահազանգերին պատշաճ և ժամանակին չարձագանքելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու համար ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակված ծառայողական քննության արդյունքներով կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ Կոմիտասի պողոտայի 30 շենքի թիվ 6 բնակարանում հայտնաբերվել էր բնակիչ, 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը: Օգոստոսի 13-ին, ժամը 14.00-ին, ստացվել էր դատաբժշկի եզրակացությունը, ըստ որի՝ Լ. Ղազարյանի մահվան պատճառ էր հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը` պարանոցը մատներով սեղմելու հետևանքով: Օգոստոսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն) հարուցվել էր քրեական գործ: Շենքի բնակիչներից ահազանգն առ այն, որ իրենց հարևանուհին չի արձագանքում, ստացվել էր օգոստոսի 12-ին, ժամը 06.40-ին:
Ոուսուցչի սպանության գործով ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Կոմիտասի պողոտայի 30 շենքի թիվ 6 բնակարանում Լուսինե Ղազարյանի սպանության օրը հարևանների ահազանգերին պատշաճ և ժամանակին չարձագանքելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու համար ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակված ծառայողական քննության արդյունքներով կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ Կոմիտասի պողոտայի 30 շենքի թիվ 6 բնակարանում հայտնաբերվել էր բնակիչ, 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը: Օգոստոսի 13-ին, ժամը 14.00-ին, ստացվել էր դատաբժշկի եզրակացությունը, ըստ որի՝ Լ. Ղազարյանի մահվան պատճառ էր հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը` պարանոցը մատներով սեղմելու հետևանքով:
Օգոստոսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն) հարուցվել էր քրեական գործ: Շենքի բնակիչներից ահազանգն առ այն, որ իրենց հարևանուհին չի արձագանքում, ստացվել էր օգոստոսի 12-ին, ժամը 06.40-ին: