Տնտեսական

28.08.2012 15:50


«Եկամտային հարկի մասին» օրենքը չի նվազեցնի աշխատավարձերը. հավատացնում են ֆինանսների ու սոցապ նախարարները

«Եկամտային հարկի մասին» օրենքը չի նվազեցնի աշխատավարձերը. հավատացնում են ֆինանսների ու սոցապ նախարարները

2013թ. հունվարի 1-ից գործողության մեջ է մտնելու «Եկամտային հարկի մասին» օրենքը, որի համաձայն՝ պարտադիր սոցիալական վճարի և եկամտահարկի փոխարեն կվճարվի մեկ միասնական եկամտային հարկ և կներկայացվի ընդամենը մեկ հաշվետվություն: Սակայն ներդրվելիք փոփոխությունները քաղաքացիների շրջանում դժգոհություններ են առաջացրել: Մասնավորապես շատերը կարծում են, որ եկամուտների հարկման նոր համակարգի միջոցով աշխատող քաղաքացիները եկամտի կորուստ կունենան:

Վերոհիշյալ հարցի կապակցությամբ  այսօր պարզաբանումներ են տվել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարները լրագրողներին հավաստիացրել են, որ աշխատավարձի նվազեցում չի լինելու և աշխատողների իրական եկամուտները չեն պակասելու։

–Անճշտություն է, որ աշխատողների աշխատավարձը նվազելու է: Օրենքը պարտադրում է, որ աշխատավարձի իջեցում չլինի: Բացի այդ, չկա որևէ գործատու Հայաստանում, որը հարկերը ճիշտ նույն չափով վճարելուց հետո կորոշի աշխատակցին ավելի քիչ գումար վճարել,–նշել է Վաչե Գաբրիելյանը:

Արտեմ Ասատրյանը ևս բացառել է, թե նոր կարգի համաձայն վճարված հարկն ավելի քիչ կլինի, իսկ աշխատողի եկամուտը՝ ավելի նվազ: Նախարարը որոշակի օրինակ է բերել՝  հաշվարկելով, թե 100 000 դրամ աշխատավարձ ստացողը հարկերի պահումից հետո որքան մաքուր աշխատավարձ է ստանում այսօր և որքան կստանա նոր կարգի կիրառման դեպքում.

–Եթե 100 000 դրամ էր վճարվում որպես աշխատավարձ, գործատուից գանձվում էր 19 000 դրամ սոցիալական վճար, միաժամանակ վարձու աշխատողի աշխատավարձից՝ 3000 դրամ և 6450 դրամ եկամտահարկ: Այսինքն` 100 000 դրամ աշխատավարձ ստացողի փաստացի եկամուտը կազմում է 90 550 դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը