Լրահոս

28.08.2012 15:20


Արկտիկայի սառույցը հալվել է ռեկորդային չափով

Արկտիկայի սառույցը հալվել է ռեկորդային չափով

Արկտիկական սառույցների մակերեսը կրճատվել է՝ հասնելով ռեկորդային նվազագույն մակարդակի։  Օգոստոսի 26-ի արբանյակային զոնդավորման տվյալներով՝ սառցային ծածկույթի մակերեսը կազմում է 4,1 մլն կմ2։ Դա 70 կմ2-ով պակաս է, քան նախորդ ռեկորդային ցուցանիշը, որը գրանցվել էր 2007թ. սեպտեմբերի 18-ին։ Ավելին՝ գիտնականները նշում են, որ Արկտիկայում սառցահալոցքը կշարունակվի նվազագույնը ևս մի քանի շաբաթ, ուստի նոր ռեկորդներ նույնպես կլինեն։ Այս մասին տեղեկացնում է «Nature News»–ը։

Հետազոտողները նաև պնդում են, որ ընդհանուր սառցաշերտը  բարակել է: Արկտիկայի դիտարկումների  վերջնական արդյունքները կներկայացվեն հոկտեմբերին: 

Այս խորագրի վերջին նյութերը