Օգոստոսի 28-ին ժամը 10.00-22.00, ջրագծի վերանորոգման աշխատանքների հետ կապված, դադարեցվել է Եղվարդի Շիրակի փողոցի, Երևանյան և Նատի թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրեց ընկերության “Արևմուտք” շահագործման տնօրինության “Գյուղեր” տեղամասի գլխավոր ճարտարագետ Աշոտ Ղազարյանը, վթարվել է Նոր Գեղիի պոմպակայանից դեպի Եղվարդ եկող 300մմ տրամագծով ջրագիծը: Ընդ որում, բավականին անհարմար վայրում, խնձորի այգիների մեջ, ինչը խիստ դժվարացնում է համապատասխան տեխնիկայի կիրառումը:
Այնուամենայնիվ աշխատանքներն ընթանում են նախատեսվածի համաձայն և արդեն այսօր երեկոյան կվերսկսվի Եղվարդ քաղաքի նշված թաղամասերի ջրամատակարարումը:
Վերանորոգվում է Եղվարդի ջրագիծը