Լրահոս

28.08.2012 13:42


Էդուարդ Սարիբեկյան. «Հայաստանում տասնյակ արտասահմանյան կազմակերպություններ արգելված որս են կատարում»

Էդուարդ Սարիբեկյան. «Հայաստանում տասնյակ արտասահմանյան կազմակերպություններ արգելված որս են կատարում»

Այսօրվա ասուլիսին «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը հայտնել է, որ տասնյակ արտասահմանյան կազմակերպություններ Հայաստանում մուֆլոնի որս են կատարում, ինչն արգելված է: «Հայաստանում կան եզակի որսատեսակներ, որոնց ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ հանդիպել: Օրինակ՝ հայկական մուֆլոնը։ Իրանում հայկական մուֆլոն կա, սակայն նրանք այդ կենդանու որս չեն իրականացնում, քանի որ այն վերացման եզրին է կանգնած։ Այստեղ շատ կարևոր է հասարակական ակտիվությունը, անկախ նրանից, թե ովքեր են պայքարում Թեղուտի, Թռչկանի ջրվեժի և Խոսրովի անտառի վերացման համար: Իսկ ո՞ւր է այն հասարակությունը, որ կռիվ չի տալիս այսպիսի բաների դեմ»,–ասել է բանախոսը։

Ըստ Է. Սարիբեկյանի՝ իրենք շատ քիչ են, և քանի որ որսորդներն իրենցից լավ են զինված, շատ են, և բացի այդ՝ հարբած են, շատ հաճախ ստիպված են աչք փակել անօրինականության դեմ: Իսկ երբ ահազանգում են իրավասու մարմիններին, ասում են, թե իրենք շաբաթ օրը չեն աշխատում, այնինչ որսորդությամբ հիմնականում շաբաթ օրն են զբաղվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը