Թուրքիայի հայերը բարձրացնում են հայկական եկեղեցիների պահպանության հարցը
Թուրքիայի հայերի Սոցիալական փոխօգնության և մշակութային համերաշխության միությունը դիմել է Բաթմանի նահանգապետարան` պահանջելով պահպանության տակ առնել Բաթմանի շրջանի և մերձակայքի հայկական եկեղեցիները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Միության նախագահ Ազիզ Դաղջըն դիմումի մեջ իր անհանգստությունն է հայտնել Բաթմանի հայկական եկեղեցիների ավերման վերաբերյալ և որպես օրինակ ներկայացրել վերջին օրերին անհայտ անձանց կողմից Սասունի Մարութա լեռան Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման դեպքը:
Դաղջըն նշել է նաև, որ Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիան պարտավորվել է պաշտպանել ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիները և այլ կրոնական հաստատությունները, և անհրաժեշտ է, որ կատարի իր այս պատրականությունը: