Լրահոս

28.08.2012 11:58


Եգիպտոսի նախագահը Բաշար Ասադին հեռացնելու կոչ է արել

Եգիպտոսի նախագահը Բաշար Ասադին հեռացնելու կոչ է արել

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին դիմել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի կողմնակիցներին` նրանց կոչ անելով օգնել, որ Ասադը իշխանությունից հեռացվի: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»–ը:

–Ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը, Սիրիայի ժողովուրդը պետք է ամբողջությամբ վերադարձնի իր քաղաքացիական իրավունքները, իսկ վարչախումբը, որը սպանել է սեփական ժողովրդին, պետք է անհետանա բեմահարթակից,-հայտարարել է Մուրսին:

Ավելացնենք, որ Եգիպտոսի առաջնորդը մտադիր է առաջիկա օրերին այցելել Իրան և Չինաստան:

Այս խորագրի վերջին նյութերը