ԿԸՀ–ն առաջարկում է վերացնել ընտրությունների ժամանակ անձնագրերի դրոշմակնքումը
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) առաջարկում է վերացնել վերջին ընտրություններում կիրառված և բավական դժգոհությունների առիթ տված` ընտրության մասնակցի անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման օրենսդրական պահանջը: Այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողով ներկայացված և աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» հաղորդագրության մեջ:
Ընտրական օրենսգրքում նծշվում է. «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո՝ անհետանում»։ Միաժամանակ ԿԸՀ-ն նշում է, որ նման հատկություններով նյութ որևէ երկրում չի օգտագործվել, նաև` որևէ կազմակերպության կողմից նախկինում պատրաստված և օգտագործված չի եղել։