Լրահոս

28.08.2012 18:27


Մի շարք կողոպուտների հեղինակին ևս երկու տուժող է ճանաչել

Մի շարք կողոպուտների հեղինակին ևս երկու տուժող է ճանաչել
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, օգոստոսի 6-ին՝ ժամը 14։30-ին, ոստիկանության ծառայողներին էր մոտեցել 1982թ. ծնված  Ժենյա Ե.-ն և հայտնել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը հուլիսի 14-ին նույն շենքի  մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան:
Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել էին բերման ենթարկել 1988թ. ծնված Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի  գլխին՝ պատճառել էր վնասվածք և դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները հետապնդելով նրան՝ բռնել և բերման էին ենթարկել բաժին:
Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
 
***
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1951թ. ծնված  Վիկտորիա Հ.-ն և հայտնել, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարի թողարկումը` ճանաչել է Ստեփան Բ.-ին, որը հուլիսին իրենց  շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 160 000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը ոստիկանություն է դիմել նաև 1982թ. ծնված  Արմինե Ռ.-ն. նա նույնպես  հեռուստահաղորդումից ճանաչել է Ստեփան Բ.-ին, ով հուլիսի 25-ին Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:
Ստեփան Բ.-ն ձերբակալված է:
Հարուցված քրեական գործի նախաքննոթյունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը