Լրահոս

28.08.2012 10:41


Հրազենային վնասվածքներ

Հրազենային վնասվածքներ
Օգոստոսի 25-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել  1970 թ. ծնված Վարդան Ա.-ն  և 1988 թ. ծնված Շավարշ Պ.-ն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի, Կոտայքի մարզային վարչությունների, Կոտայքի քննչական բաժնի և Նաիրիի բաժնի ծառայողների  ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին, ժամը 23.30-ին, Երևան-Աշտարակ ճանապարհի 15-րդ կմ-ից բերման են ենթարկվել 1991 թ. ծնված Արման Ս.-ն և 1987 թ. ծնված Սեդրակ Թ.-ն: Նրանք խոստովանել են, որ հանցագործությունը կատարել են իրենք:
Դեպքի վայրի զննությամբ` Պռոշյան գյուղին հարակից հողատարածքից, հայտնաբերվել է  ինքնաձիգ` պահունակով և 15 փամփուշտով, իսկ Աշտարակի ձորի հանգստյան գոտու հարակից տարածքի բետոնե սալիկի տակից` «ՏՏ» ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի  2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 235 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արման Ս.-ն և Սեդրակ Թ.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը