«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 28.08.2012 թ. համարում հրապարակված «Ավտոմեքենաները զավթել են մայթը» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Ագաթանգեղոսի փողոցի` հրապարակման մեջ նշված հատվածը` կրկեսին հարող մայթը, գտնվում է մշտական տեսադիտարկման գոտում: Ճանապարհային երթևեկության և ավտոմեքենաների կայանման կանոնների խախտումներն արձանագրվում են տեսախցիկներով: Տեղեկատվությունը դիտարկման կենտրոնում մշակվելուց հետո կարգազանց վարորդները, սահմանված կարգով, ենթարկվում են վարչական պատասխանատվության: Հետևաբար, մայրաքաղաքի այս ուղեհատվածում ճանապարհային ոստիկանների լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն չկա:
Ոստիկանությունը պարզաբանում է