Լրահոս

28.08.2012 10:29


Միացյալ Թագավորության խորհրդարանը կարող է 5 տարով փակվել

Միացյալ Թագավորության խորհրդարանը կարող է 5 տարով փակվել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատները կարող են 5 տարով փակվել վերակառուցման նպատակով։ Այս մասին գրում է «Սանդի թայմս»-ը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ Լորդերի և Համայնքների պալատները հնարավոր է տարհանվեն: Վերակառուցումը կարող է արժենալ 3 մլրդ ֆունտ ստեռլինգ։

«Դիտարկվում են նաև այլ տարբերակներ` ընդմիշտ հեռանալ Վեսթմինսթերյան պալատից, վաճառել ու կառուցել խորհրդարանի նոր շենք կամ տասնյակ տարիներ հին շենքը նորոգել ամառային արձակուրդների ժամանակ: Սակայն շենքը ժամանակավորապես լքելու կողմնակիցները կարծում են, որ սա հնարավորություն կտա տնտեսել հարկատուների փողերը»,–գրում է պարբերականը:

 

Այս խորագրի վերջին նյութերը