Լրահոս

28.08.2012 09:22


Դատարանը կհարցաքննի Արտակ Նազարյանի մահվան գործով քննիչ Լեւոն Պետրոսյանին

Դատարանը կհարցաքննի Արտակ Նազարյանի մահվան գործով  քննիչ Լեւոն Պետրոսյանին

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տուժող կողմի միջնորդությամբ կհարցաքննի Արտակ Նազարյանի մահվան գործով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Լևոն Պետրոսյանին: 

Տուժող կողմը միջնորդություն էր ներկայացրել հարցաքննել նաև ՀՀ ՊՆ ՔԾ Իջեւանի կայազորի քննիչներ Սարգիս Մադաթյանին և Հայկ Մարգարյանին, սակայն դատարանը բավարարել էր միջնորդությունը միայն Լ. Պետրոսյանի մասով: Վերջինս գործի քննությունը ստանձնել է դեպքից մոտ մեկ ամիս հետո: Քննիչները, ըստ տուժող կողմի, գործը քննել են կախակալ՝ «ինքնասպանության հասցնելու» վարկածով, փորձել են թաքցնել սպանության ապացույցները, բռնությամբ և ճնշումներով կեղծ ցուցմունքներ են կորզել վկաներից, փչացրել են իրեղեն ապացույցներ: 

 

Դատավորի սահմանած կարգով կողմերը հնարավորություն չստացան հայտարարություններ անել ապացույցների հետազոտմանը զուգահեռ, արեցին հետազոտման ավարտից հետո: Այնուհետև դատարանն անցավ միջնորդություններին: 

Դատարանն այս պահին քննարկում է դատավարության նախորդ փուլերում հետաձգված միջնորդությունները: Այնուհետև տուժող կողմը կշարունակի ներկայացնել միջնորդություններ: Նրան կհաջորդի պաշտպանական կողմը: Մեղադրող կողմը հրաժարվել է միջնորդություններ ներկայացնել: 

 Ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, իսկ տուժող կողմը վիճարկում է ինքնասպանության վարկածը՝ տեղի ունեցածը համարելով դիտավորյալ սպանություն, ինչի փաստական վկայություններ կան քրեական գործում: Հենց այդ վերլուծությունները  15.08.2012թ. հնչեցին դատարանի դահլիճում: 

Այս խորագրի վերջին նյութերը