Լրահոս

27.08.2012 16:20


Ինչպե՞ս տղամարդկանց հարկադրել քաղաքականապես գործուն դառնալ. աֆրիկյան Տոգոյի փորձը

Ինչպե՞ս տղամարդկանց հարկադրել քաղաքականապես գործուն դառնալ. աֆրիկյան Տոգոյի փորձը

Աֆրիկայի արևմտյան մասում գտնվող Տոգոյում կանայք քաղաքական նպատակներին հասնելու յուրահատուկ մարտավարություն են մշակել. նրանք որոշել են սեքսն օգտագործել որպես քաղաքական զենք: Այս մասին, «Вести.ru»–ի փոխանցմամբ, նշվում է  «Փրկենք Տոգոն» ընդդիմադիր կոալիցիայի տարածած հայտարարության մեջ։

Հույսները կտրելով, թե փողոցային ցույցերի օգնությամբ երբևէ կհասնեն իրենց պահանջների կատարմանը՝ ընդդիմադիր «Փրկենք Տոգոն» կոալիցիան երկրի բոլոր կանանց կոչ է արել մեկ շաբաթով իրենց ամուսիններին զրկել  սեքսից, որպեսզի այդ կերպ նրանց էներգիան ամբողջովին փոխակերպվի քաղաքական ակտիվության, ինչն էլ կխթանի, որ տղամարդիկ սատարեն փողոցային բողոքի գործողությունները:

 «Փրկենք Տոգոն» կոալիցիան միավորում է ինը ՀԿ և յոթ ընդդիմադիր կուսակցություններ ու շարժումներ։ Այս կոալիցիան քաղաքական բարեփոխումներ է պահանջում երկրի իշխանություններից։ Այնինչ Տոգոյում արդեն 40 տարի մեկ ընտանիք է իշխում:

Այս խորագրի վերջին նյութերը