Լրահոս

27.08.2012 16:00


Վերապատրաստվել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչները

Վերապատրաստվել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչները

 Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարների կողմից ստորագրված հուշագրի  համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է  իրականացնել   Վրաստանում գործող հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Այս տարի վերապատրաստումը կազմակերպվել է բնագիտամաթեմատիկական առարկաների գծով: Վերապատրաստումն իրականացրել են  ՀՀ կրթության և գիտության նախարարության  Կրթության ազգային ինստիտուտի առաջատար մասնագետները, Վրաստանի Քութայիսի քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում` օգոստոսի 16-20-ը ներառյալ: Դասընթացներին մասնակցել են Վրաստանի հայկական  դպրոցների  մաաթեմատիկայի  28  և ֆիզիկայի 20` ընդհանուր թվով 48 ուսուցիչ: Դասընթացներն ավարտած ուսուցչներին կտրվեն համապատասխան վկայականներ:

    Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին և ամենամյա պարբերականությամբ շարունակվում են մինչ այժմ: Նախորդ երկու տարիներին վերապատրաստվել է «Հայոց լեզու և գրականություն» , «Հայոց պատմություն» առարկաների և տարրական դասարանների 192 ուսուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը