Մեծ ծավալով կսկսվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, նախարարի տեղակալ Մարթա Դասսուի գլխավորած պատվիրակությանը։
Գագիկ Բեգլարյանը կարևորել է Իտալիայի հետ կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում, ներկայացրել Հայաստանի առաջնային այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել Իտալիայի համար:
Նախարարը նշել է, որ ճանապարհաշինարարության ոլորտում աշնանը մեծ ծավալով կսկսվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները, որոնք ֆինանսավորվելու են Ասիական զարգացման բանկի կողմից, ինչպես նաև մի շարք համաշխարհային կազմակերպություններ ցանկություն են հայտնել մասնակցել այդ գործընթացին: Նա ընդգծել է, որ Առաջին և Երկրորդ տրանշի համար հայտարարված մրցույթն ավարտվել է, իսկ Երրորդ և Չորրորդ տրանշի շինարարական աշխատանքների համար հայտարարվելիք մրցույթին կարող են մասնակցել նաև իտալական կազմակերպությունները:
Մարթա Դասսուն հավանություն է տվել այդ առաջարկին և նշել, որ Իտալիա մեկնելուն պես շահագրգիռ կազմակերպություններին կտեղեկացնի Հայաստանում կատարվող ավտոճանապարհների շինարարության ծրագրի մասին, քանի որ Իտալիան ենթակառուցվածքների շինարարության առումով շատ ակտիվ է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի կապի ոլորտին առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին հույս է հայտնել, որ այդ ոլորտում երկու երկրները կարող են շարունակել հաստատված կապերը:
Մարտա Դասսուն կարևորել է Հայաստանի հետ Իտալիայի հարաբերությունները քաղաքական և տնտեսական առումով, շեշտել, որ երկու երկրներն ունեն նաև պատմամշակութային և ժողովուրդների միջև հաստատված բարեկամական ամուր կապեր:
Գագիկ Բեգլարյանն իր հերթին ընդգծել է, որ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է տարբեր ծրագրերով և առաջարկներով համագործակցել Իտալիայի հետ:
Տրանսպորտի և կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժին