Լրահոս

27.08.2012 15:17


Իրանում 10 տարեկանից ցածր երեխաների ամուսնությունների թիվն աճում է

Իրանում 10 տարեկանից ցածր երեխաների ամուսնությունների թիվն աճում է

Վիճակագրությունը փաստում է, որ Իրանում մեկ տարում գրանցվել է 10 տարեկանից ցածր տարիքի աղջիկների ամուսնությունների կրկնակի աճ: Այս մասին հաղորդում է բրիտանական «Թելեգրաֆը»-ը:

Վաղ ամուսնությունների վիճակագրությունը տարածվում է երկու սեռի ներկայացուցիչների վրա էլ, սակայն առավել տարածված են աղջիկների շրջանում: Թերթի տվյալներով՝ որոշ ընտանիքներ հայտնել են, որ իրենց դուստրերին ամուսնացրել են ընտանեկան պարտքերը վճարելու համար:

2009թ. Իրանում ամուսնացել է 15-ից ցածր տարիքի 43 459 աղջիկ՝ 2006 թվականի 33 383-ի փոխարեն: 2010թ. ամուսնացել է մինչև 10 տարեկան 716 աղջիկ: Այդ ցուցանիշը 2009թ. եղել է 449: Նշենք, որ Իսլամական Հանրապետության օրենքները վաղ ամուսնությունները թույլատրում են:

Այս խորագրի վերջին նյութերը