Լրահոս

27.08.2012 19:34


Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1326B124 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 720 մլն դրամ, որից մրցակցային` 712 մլն դրամ, ոչ մրցակցային` 8 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 841 579 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0302 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 4 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը