Ջրային պաշարների ուսումնասիրության ոլորտի առաջատար մասնագետները, հաշվի առնելով սննդամթերքի պակասի ահագանցող փաստը, հանգել են այն եզրակացության, որ գալիք 40 տարում մոլորակի ողջ բնակչությունը կարող է բուսակեր դառնալ: Այս մասին գրում է բրիտանական «Գվարդիանը»։
Թերթը գրում է, որ խմելու ջրի պաշարների նվազումն ամենաանմիջական կերպով կապված է սննդարտադրության հետ: Այժմ մարդիկ օրգանիզմի համար անհրաժեշտ պրոտեինի 20%-ը ստանում են կենդանական ծագում ունեցող մթերքներից, սակայն այս ցուցանիշը պետք է 2050թ. հասցվի 5%-ի, որպեսզի Երկրագնդի 9 մլրդ բնակչությանն ապահովվի բավարար սննդով: Ըստ գիտնականների՝ գալիք տասնամյակներին ցանքատարածությունները ջրելու և 9 մլրդ բնակչությանը կերակրելու համար անհրաժեշտ ջրային միջոցներ չեն լինի, եթե մարդիկ շարունակեն ներկայիս մեծ թափով միս օգտագործել:
Մասնագետների կարծիքով՝ դեպի բուսակերություն անցումը միակ տարբերակն է պահպանելու ջրային պաշարների ծավալը` բավարար սնունդ արտադրելու համար: Բանն այն է, որ պրոտեիններով հարուստ կենդանական ծագում ունեցող սննդամթերքի արտադրման համար 10 անգամ ավելի շատ ջուր է հարկավոր, քան բուսական սննդամթերքի դեպքում: Աշխարհում բերրի հողերի 1/3-ն օգտագործվում է կենդանիների համար սնունդ հանդիսացող հացահատիկի աճեցման նպատակով: Իսկ մսի օգտագործման ներկայիս ծավալները զգալի կրճատելու դեպքում այս ցանքատարածությունները կօգտագործվեն բանջարեղենի և մրգերի աճեցման համար, ինչը հնարվորություն կտա նվազեցնել սննդի պակաս ունեցող մարդկանց թիվը:
Բուսակերությունը կփրկի աշխարհը