ԱՐՄԵՆԱԼ–ն այս տարի իր արտադրանքը կրճատել է, սակայն պետությանն ավելի շատ հարկեր է վճարել
Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը ՌՈՒՍԱԼ միացյալ ընկերության կազմում է, հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ 2012թ. առաջին կիսամյակում ընկերությունը թողարկել է 12 630,1 տոննա արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 3,7%–ով պակաս է: Միաժամանակ, չնայած արտադրանքը կրճատելու հանգամանքին, ընկերությունը անցյալ տարվա համեմատ 11 տոկոսով ավելի հարկ է վճարել պետությանը։
«Արտադրության որոշ կրճատումը կապված է անցած ձմեռ սևծովյան այն նավահանգիստներում հաստատված եղանակային արտակարգ պայմանների հետ, որոնց միջոցով ԱՐՄԵՆԱԼ-ին հումք է առաքվում ՌՈՒՍԱԼ-ի գործարաններից: Ինչպես հայտնի է, աննախադեպ սառնամանիքների պատճառով երկարաժամկետ ընդհատվել էր ծովագնացությունը Նովոռոսիյսկ-Փոթի և Նովոռոսիյսկ-Բաթումի ուղղություններով:
ԱՐՄԵՆԱԼ-ն անկասելի կատարում է պետության առջև ստանձնած պարտավորությունները և հաջողությամբ իրականացնում է ներքին սոցիալական ծրագրերը: ՀՀ պետեկամուտների Հարկային ծառայության տվյալներով՝ 2012 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետբյուջե վճարվել է 672,85 մլն դրամ, որը 11,1%–ով ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից: Պարտադիր սոցիալական ապահովագրությանը կատարված վճարումներն աճել են 12,0%–ով և հասել 137,85 մլն դրամի:
2012թ. առաջին կիսամյակում գործարանի միջին աշխատավարձը ավելացել է 5%–ով և կազմել 262 105 դրամ: Աշխատավարձի ինդեքսավորման նպատակով ԱՐՄԵՆԱԼ-ի անձնակազմին հունվար-հունիս ամիսներին վճարվել է 20 հազ. դոլարից ավելի (2011 թ. առաջին կիսամյակում աշխատավարձը չի ինդեքսավորվել): Ընթացիկ ժամանակահատվածում դոտացիոն անվճար սննդի կազմակերպման համար հատկացվել է 147 հազ. դոլար, որը 2,55 անգամ ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: