Լրահոս

27.08.2012 11:39


Վրաստանում հուղարկավորել են Սիրիայում սպանված չեչեն դաշտային հրամանատարի որդուն

Վրաստանում հուղարկավորել են Սիրիայում սպանված չեչեն դաշտային հրամանատարի որդուն

Սիրիայում սպանված Չեչնիայի հայտնի դաշտային հրամանատար Ռուսլան Գելաևի որդուն՝ Ռուստամին, հուղարկավորել են Վրաստանում։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Ռուստամն ու ազգությամբ ռուս իր մայրը բնակվում էին Օմսկի շրջանում։ Այնուհետև Գելաև-կրտսերը վերադառնում է Չեչնիա, սակայն այնտեղ երկար չի մնում՝ ուղևորվելով Մերձավոր Արևելքի մահմեդական բուհերից մեկում սովորելու։

Ըստ անջատողականների կայքերի հաղորդած տվյալների՝ 24-ամյա կամավորական Ռուստամ Գելաևը Սիրիայում մասնակցել է կառավարական ուժերի դեմ ընթացող մարտերին։
Նրա հայրը՝ դաշտային հրամանատար Ռուսլան Գելաևը, սպանվել էր 2004թ. փետրվարին՝ ռուս–վրացական սահմանը հատելու փորձի ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը